Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կառավարությունն անելու է ամեն ինչ՝ նախանշված 4,1 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար. վարչապետ

Կառավարությունն անելու է ամեն ինչ՝ նախանշված 4,1 տոկոս տնտեսական աճն 
ապահովելու համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ տարեվերջին Հայաստանում կարձանագրվի տնտեսական աճ: Նրա խոսքով՝ դրան կնպաստեն նաև այս տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվող ծրագրերը: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում վարչապետը հիշեցրեց, որ մայիսի 20-ին հրապարկվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները և ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվություն:

«Եթե մարդիկ կանխատեսումներով, ենթադրություններով են խոսում, ապա մենք խոսում ենք թվերով, հաշվարկներով և հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք: Համոզված եմ, որ այս տարվա առաջին չորս ամսվա արդյունքներով ունենք 2,2-2,3 տոկոս տնտեսական աճ: Տնտեսական ակում ունենալու վերաբերյալ դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի: Ես չգիտեմ, որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի ցանկությո՞ւնն է, որ կառավարությունը ձախողվի, տնտեսական անկում արձանագրվի, բայց ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ: Դա երկրորդ կիսամյակից ավելի ակնհայտ կլինի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ ավարտական փուլում են նախատեսվող ծրագրերի նախագծերն ու նախահաշիվները և դրանց իրականացումն սկսելու է նպաստել տնտեսական ակտիվությանը: «Ես համոզված եմ, որ տարվա վերջին ունենալու ենք տնտեսական աճ: 2015 թվականի միջնաժամկետով մենք նախատեսել ենք մեկ տոկոս տնտեսական աճ, որը, ես համոզված եմ, լինելու է ավելին, նվազագույնը լինելու է 2-3 տոկոս: Փորձելու ենք, միասնական ուժերով ամեն ինչ անելու ենք, որ 2015 թվականի պետական բյուջեում դրված 4,1 տոկոս տնտեսական աճն ապահովենք»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով, իհարկե, կան նաև տարածշրջանային խնդիրներ, բայց դրանք պետք է հիմք չլինեն, որպեսզի գործադիրը չփորձի անել առավելագույնը՝  տնտեսական աճ արձանագրելու համար:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am