Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կայցելի Գերմանիա

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կայցելի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի  հետ միասին հունիսի 24-ին պետական այցով կժամանի Գերմանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հաղորդել Է ԳՖՀ-ի նախագահի մամուլի ծառայությունը: Սա Եղիսաբեթ Երկրորդի հինգերորդ այցն Է Գերմանիա:

Սպասվում Է, որ թագավորական զույգի պաշտոնական ընդունելությունը կկազմակերպի նախագահ Յոահիմ Գաուկը՝ տիկնոջ՝ Դանիելա Շադտի հետ: Հանդիսավոր հանդիպումը պլանավորված Է Բեռլինի կենտրոնում գտնվող նախագահական նստավայրում՝ Բելվյու դղյակում, ինչից հետո նավով համատեղ ուղեւորություն կանցկացվի Շպրեե գետով:

Այնուհետեւ Գերմանիայի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի թագուհին կուղեւորվեն Բեռլինի Տեխնիկական համալսարան՝ մասնակցելու «Թագավորական ընթերցումների 50-ամյակը» խորագրով միջոցառմանը: Առաջին նման ընթերցումները կայացել են 1956 թվականին՝ Եղիսաբեթ թագուհու Գերմանիա կատարած առաջին այցելության ժամանակ: Երեկոյան նախագահ Գաուկը թագուհու պատվին պետական ճաշկերույթ կտա Բելվյու դղյակում:

Հաջորդ օրը նախագահական զույգի հետ միասին թագուհին եւ դուքսը կմեկնեն Մայնի Ֆրանկֆուրտ: Այնտեղ նրանք կայցելեն Սբ.Պողոսի եկեղեցի եւ կճաշեն քաղաքապետարանում: Երեկոյան բոլորը կվերադառնան Բեռլին, որտեղ կմասնակցեն բրիտանական դեսպանատանը կազմակերպվելիք ընդունելությանը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Գերմանիա Է այցելել 1965 թվականի մայիսին, 1978 թվականի մայիսին, 1992 թվականի հոկտեմբերին եւ 2004 թվականի նոյեմբերին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am