Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ստեփանակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ- հուշարձան

Ստեփանակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-
հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը երախտագիտություն է հայտնել «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպությանը եւ նախաձեռնության իրականացման մյուս մասնակիցներին` հայրենանվեր այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am