Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ն երկրաշուրջ ուղեծրում գրեթե 17 հազար ձեռակերտ օբյեկտ Է հաշվել

ԱՄՆ-ն երկրաշուրջ ուղեծրում գրեթե 17 հազար ձեռակերտ օբյեկտ Է հաշվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի մասնագետները երկրաշուրջ ուղեծրում արհեստական ծագման 16 հազար 926 օբյեկտ են հաշվել, այդ թվում արբանյակներ եւ «տիեզերական աղբի» օբյեկտներ: Դրանցից 3907-ը տիեզերական ապարատներ են, 13 հազար 19-ը՝ հրթիռների վերջին աստիճաններ, թափառքի բլոկներ, տիեզերական  տեխնիկայի բեկորներ: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բերված են «տիեզերական աղբի» վերաբերյալ հերթական եռամսյակային հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է Ջոնսոնի անվան կենտրոնի կայքում:  

Ըստ որում 6312 օբյեկտ պատկանում Է Ռուսաստանին, ներառյալ 1462 աշխատող եւ չաշխատող արբանյակներ, ինչպես նաեւ 4850 միավոր «տիեզերական աղբ»: 5142 օբյեկտներն ամերիկյան են, այդ թվում՝ 1300 արբանյակ եւ «աղբի» 3842 օբյեկտ: Երրորդ տեղն զբաղեցնում Է Չինաստանը, որի հաշվին կա 3716 օբյեկտ՝ 177 արբանյակ եւ 3539 միավոր «աղբ»: Երկրաշուրջ ուղեծրում մնացած ձեռակերտ օբյեկտները նվազման կարգով բաժին  են ընկնում Ֆրանսիային, Ճապոնիային, Հնդկաստանին, Եվրոպայի տիեզերական գործակալությանը եւ այլ երկրների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA/NSASA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am