Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Դոկտոր Ժիվագո» մյուզիքլը չի արդարացրել պրոդյուսերների ֆինանսական ակնկալիքները եւ լքում Է Բրոդվեյը

 «Դոկտոր Ժիվագո» մյուզիքլը չի արդարացրել պրոդյուսերների ֆինանսական 
ակնկալիքները եւ լքում Է Բրոդվեյը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դոկտոր Ժիվագո» ("Doctor Zhivago - a New Musical") մյուզիքլն՝ ըստ ռուս գրող եւ բանաստեղծ Բորիս Պաստեռնակի համանուն վեպի, մայիսի 10-ին կլքի Նյու Յորքի բեմահարթակները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը: Նրա տվյալներով՝ Յուրի Ժիվագոյի եւ Լարիսա Գիշարի սիրո ողբերգական պատմությունը, որը ծավալվում Էր Մանհեթենի Բրոդվեյի թատրոնում (Broadway Theatre), չի արդարացրել պրոդյուսերների ֆինանսական ակնկալիքները: Նրանց հաշվարկների համաձայն՝ անցյալ շաբաթ մյուզիքլին հաջողվել Է հավաքել սոսկ 515 հազար դոլար՝ սպասվող գումարի 43 տոկոսը:   

«Դոկտոր Ժիվագոյի» պրեմիերային ցուցադրությունը կայացել Է ապրիլի 21-ին Նյու Յորքում: Բեմադրության մեջ զբաղված Էին ինչպես Բրոդվեյի աստղեր, այնպես Էլ քիչ հայտնի կատարողներ: Մյուզիքլի ռեժիսորը Դես Մականուֆն Է, որն ավելի վաղ իր գործերի համար երկու անգամ ստացել Է «Թոնի» մրցանակը՝ բարձրագույն թատերական պարգեւն ԱՄՆ-ում: Երաժշտությունը գրել Է Լյուսի Սայմոնը, խոսքը՝ Մայքլ Քորին եւ Էմի Փաուերսը, լիբրետոն՝ Մայքլ Վելերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am