Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բելգիայի ԱԳ նախարարն իր պարտքն է համարում լինել Ծիծեռնակաբերդում և զորակցություն հայտնել հայ ժողովրդին

Բելգիայի ԱԳ նախարարն իր պարտքն է համարում լինել Ծիծեռնակաբերդում և 
զորակցություն հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության շրջանակում Բելգիան հանձն է առել համապատասխան միջազգային կոնֆերանսների միջոցով համաշխարհային գիտակցություն ձևավորել` ցեղասպանությունների կանխարգելման պայքարի վերավերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

Ռեյնդերսը Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել ապրիլի 26-ին:  Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ապրիլի 27-ին կայացած բանակցություններում քննարկվել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտերի շրջանակում համագործակցության, երկկողմ հարաբերությունների, հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:

«Անդրադարձ է կատարվել իրավապայմանագրային դաշտին, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, որի շրջանառության ծավալը 2014 թվականին կազմել էր 150 մլն դոլար: Այս տարի այդ ցուցանիշն ավելին է եղել: Դրանց զարգացման համար մեծ ներուժ կա: Բազմաթիվ հնարավորություններ կան առանձին ծրագրեր մշակելու և գործարար ֆորումներ կազմակերպելու միջոցով դրանք խթանելու համար»,Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնեց նաև, որ Բելգիայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ` ընդգծելով, որ Բելգիան առաջին պետություններից էր, որ 1998 թվականի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նախատեսվում է արտոգործնախարար Դիդիե Ռեյնդերսի այցը Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պաշտոնական այցով առաջին անգամ Երևան ժամանած բելգիացի արտգործնախարարն իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է զարգացնել երկկողմ համագործակցությունն ադամանդագործության, առողջապահության, շինարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ոլորտներում` հիմնվելով նաև հայկական սփյուռքի ներուժի վրա: Խոսելով Հայաստանի համար կարևորագույն ժամանակահատվածի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ դիվանագետը նշեց, որ Բելգիան արդեն իր ձայնն է բարձրացրել այդ առիթով և դիմել է Թուրքիայի իշխանություններին` այս հարցում նախաձեռնությամբ հանդես գալու կոչով: Նրա խոսքով` ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացվել էր ցուցապաստառների ցուցահանդես, որին մասնակցել է նաև Բելգիայի Թագավարության նախագահը: «Ես իմ պարտքն եմ համարում լինել նաև Ծիծեռնակաբերդում, նաև մեր խորհրդարանի անունից մեր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին»,- ասաց նա` հավելելով, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության շրջանակում Բելգիան պատրաստ է աջակցել հարևան Թուրքիայի, ինչպես նաև Ադբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` Բելգիայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Վենետիկյան հանձնաժողովը պատրաստ է աջակցել և զորակցել բոլոր երկրներին` խորհրդարանական համակարգերը զարգացնելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am