Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Էրեբունի» ավիաբազայի ռուս օդաչուներն սկսել են փորձարկել նոր ուղղաթիռները

«Էրեբունի» ավիաբազայի ռուս օդաչուներն սկսել են փորձարկել նոր ուղղաթիռները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները Դոնի Ռոստովի ռազմական օդակայանում  սկսել են փորձարկել այն ուղղաթիռները, որոնք ստացվել են հիմնանորոգումից հետո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռազմաբազայի ինժեներա-ավիացիոն ծառայության մասնագետների կողմից ավիացիոն միավորման կազմում ընդունվել են 14 միավոր ՄԻ-8ՄՏ, ՄԻ-8ՍՄՏ փոխադրական հարվածային ուղղաթիռներ եւ ՄԻ-24Պ հարվածային-գրոհային ուղղաթիռներ:

Ավիացիոն տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման եւ թռիչքների անվտանգության ապահովման նպատակով մինչեւ մայիսի վերջը պլանավորված Է փորձարկել բոլոր նոր ուղղաթիռները:  Ներկայում փորձարկվել Է ստացված ավիացիոն տեխնիկայի 30 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am