Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շոտլանդիան երկրորդ հանրաքվեն կանցկացնի, եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից

Շոտլանդիան երկրորդ հանրաքվեն կանցկացնի, եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի առաջին վարչապետ, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը հայտարարել Է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, Շոտլանդիան երկրորդ հանրաքվեն կանցկացնի Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ, պահպանողականների առաջնորդ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է, որ եթե իր կուսակցությունը հաղթի մայիսի 7-ին կայանալիք ընտրություններում, ապա 2017 թվականին ինքը հանրաքվե կանցկացնի ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալու շուրջ:

«Եթե դա տեղի ունենա, դա կստիպի Շոտլանդիային՝ ԵՄ-ից դուրս գալ հակառակ մեր կամքի»,-ասել Է Ստերջենը Daily Mail-ին տված հարցազրույցում:

Առաջին նախարարը հավելել Է, որ այդ դեպքում «դա կլինի հանգամանքների Էական փոփոխություն», ինչը կհրահրի երկրորդ հանրաքվեի անցկացումը Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը`  РИА Новост


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am