Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հինգ տարվա ընթացքում Համացանցին կմիանա մինչեւ 50 մլրդ սարք

Հինգ տարվա ընթացքում Համացանցին կմիանա մինչեւ 50 մլրդ սարք

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում 30-ից մինչեւ 50 մլրդ նոր սարք կմիանա Համացանցին, պնդում են «Թվային Էկոնոմիկայի ենթակառուցվածքային կարիքները» (Expanding Participation and Boosting Growth: The Infrastructure Needs of the Digital Economy) զեկույցի հեղինակները, որը տարածվել Է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում (ՀՏՀ)`  նվիրված Է Արեւելյան Ասիայի հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա «հսկայական հնարավորություններ Է բացում տնտեսական Էքսպանսիայի եւ աճի համար, սակայն միաժամանակ լուրջ մարտահրավերներ Է նետում ենթակառուցվածքի բնագավառում», նշվում Է հետազոտության մեջ, որը ՀՏՀ-ն անցկացրել Է Boston Consulting Group-ի հետ համատեղ:

ՀՏՀ-ի Center Global Industries-ի նախագահ Ջիմ Սնեյբի խոսքով՝ զեկույցի հեղինակները «ուսումնասիրել են ամբողջ աշխարհի մարդկանց անհրաժեշտ ենթակառուցվածք եւ հավելվածներ տրամադրելու կոնկրետ հարցերը, ներառյալ նրանցից այն 4,5 միլիարդը (մեծ մասամբ զարգացող շուկաներ ունեցող երկրների բնակիչների թվից), ովքեր դեռեւս չեն միացել Համացանցին»:

2014 թվականին զարգացող շուկաներով երկրների բնակիչներին բաժին Էր ընկնում ամբողջ աշխարհի այն բնակիչների 96 տոկոսը, ովքեր դեռ Համացանցի օգտատեր չեն: Դրա հետ մեկտեղ նույնիսկ «զարգացած շատ երկրներում այն մարդկանց թիվը, ովքեր թվային ցանցեր մուտքի պոտենցիալ հնարավորություն ունեն, 30-50 տոկոսով ավելի շատ են այն մարդկանցից, ովքեր իրապես օգտվում են Համացանցից: Իսկ զարգացող շուկաների դեպքում այդ խզումը աճում Է մինչեւ 55-75 տոկոս, իսկ առանձին դեպքերում՝ մինչեւ 90 տոկոս»,-ասված Է զեկույցում:  

ՀՏՀ-ի փորձագետների կողմից անցկացված ուսումնասիրությունները բացահայտել են նման վիճակի երեք գլխավոր պատճառները՝ այն բանի համոզվածությունը, որ օնլայն ներկայության իրական անհրաժեշտություն չկա (ինչը սովորաբար կապված Է տեղական լեզվով կոնտենտի բացակայության հետ), երկրորդ՝ անհրաժեշտ հմտությունների բացակայությունը եւ, վերջապես, գների մատչելիությունը:

«Տեղական լեզուներով տեղային կոնտենտի ստեղծումը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի օգտատերերի ներգրավման եւ այս կամ այն կոնկրետ վայրում կարիքների սպասարկման համար»,-ընդգծվում Է զեկույցում:

Դրա հեղինակները նաեւ եկել են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհում ակտիվորեն ընթացող ուրբանիզացման գործընթացը հետագայում Էլ ավելի կարագանա: «Հաջորդ 15 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ կվերաբնակվի քաղաքներում, ընդ որում՝ կստեղծվեն 360 նոր քաղաքներ՝ կես միլիոնից ավելի բնակչությամբ: Այդ նոր քաղաքների գրեթե 80 տոկոսը կձեւավորվի զարգացող շուկաներում»,-ասված Է զեկույցում՝ այդ կապակցությամբ ընդգծելով այսպես կոչված «խելացի քաղաքների» պլանավորման եւ ենթակառուցվածքի մշակման անհրաժեշտությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը`  Fotolia/ Piotr Adamowicz


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am