Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սիդնեյում փոթորիկն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 130 հազար տուն

Սիդնեյում փոթորիկն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 130 հազար տուն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյում եւ ափամերձ քաղաքներում ուժգին փոթորկի պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 130 հազար տուն: Ինչպես ապրիլի 21-ին հայտնել են օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչները, անցած գիշեր քամու պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 37,5 մետրի: Մի շարք շրջաններում տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղումների:

Ավստրալիայի՝ շուրջ 4,8 մլն բնակչություն ունեցող խոշորագույն քաղաքի փողոցներում ընկած են տապալված ծառեր, բազմաթիվ ավտոմայրուղիներում արգելափակված է երթեւեկությունը: Քաղաքի իշխանություններն անբարենպաստ եղանակի պատճառով փակել են դպրոցների մեծ մասը, չեն աշխատում բազմաթիվ խանութներ: Փրկարարները հայտնել են, որ անցած գիշեր ընդունել են օգնության ավելի քան 2,8 հազար հեռախոսազանգ: Հիմնականում մարդիկ հայտնել են իրենց տների վրա ընկած ծառերի, էլեկտրականության բացակայության, քամուց պոկված տանիքների մասին:

Պոռթկուն քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով Սիդնեյում եւ նրա արվարձաններում փակվել է լաստանավային եւ երկաթուղային հաղորդակցությունը: Քաղաքի օդանավակայանն աշխատանքը շարունակում է առանց էական փոփոխությունների:

Ինչպես հայտնել են օդերեւութաբանները, ապրիլի 20-ը Սիդնեյում ամենաանձրեւոտ օրն է դարձել վերջին 13 տարվա ընթացքում. քաղաքում 119 միլիմետր տեղումներ են գրանցվել: Ընթացիկ ամիսն արդեն ամենաանձրեւոտ ապրիլն է ճանաչվել վերջին 17 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am