Թուրքիայում պետք է շատ քննարկվի Հայոց ցեղասպանության եւ ներողության հարցը. Ռայներ Մորել
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Գերմանիան ցանկանում է օգտակար լինել Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններին` կարգավորելու համար իրենց հարաբերությունները: Միաժամանակ, Գերմանիայում հասկանում են, որ երկու երկրների միջեւ առկա է շատ զգացմունքային եւ անձնական հարց: Գնահատականը Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելինն է: «Արմնպրես»-ի փոխանցմամբ«Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած կարճատեւ ճեպազրույցի ժամանակ Մորելն ասաց, որ գլխավոր խնդիրն այս պահին այն է, թե արդոք Թուրքիան պատրաստ է ներողություն խնդրել: «Թուրքիան պետք է այս հարցը ավելի շատ քննարկի: Տեսնում ենք, որ քննարկումներ ընթանում են թուրք հասարակության ներսում, սակայն դրանք պետք է ավելի շատ լինեն: Ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել ներողություն խնդրել, դա պետք է ներսից բխի»,- ասաց Մորելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում