Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Մուրադյանը ներկայացրեց վերջին մեկ տարում բուժհաստատությունների շինարարության արդյունքները

Արմեն Մուրադյանը ներկայացրեց վերջին մեկ տարում բուժհաստատությունների 
շինարարության արդյունքները

ԵՐԵՎԱՆ,18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարվա ընթացքում շահագործման են հանձնվել ՀՀ Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնը, Նավուր, Բագրատաշեն, Քաղցրաշեն, Ակնալիճ և Լեռնապատ համայնքներում կառուցվել են ամբուլատորիաների նոր շենքեր, իսկ Բերդավանի ամբուլատորիան հիմնանորոգվել է: Ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու ախտաբանաանատոմիական լաբորատորիայի կառուցման, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի ամբուլատոր-պոլիկլինիկական մասի վերակառուցման շինարարական աշխատանքները: Բժշկական բոլոր այս հաստատությունները հագեցվել են բժշկական կահույքով և սարքավորումներով: 2014 թվականի տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի ևս 5 համայնքային ամբուլատորիա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Ավարտին են մոտենում Կապանի և Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները:

Նախարարի խոսքով՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում 2016 թվականին հնարավոր կլինի ունենալ տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:  Նախարարը նշեց, որ ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրվել է ցիկլոտրոնային արագացուցիչը։  ՈւԳՀԿ-ի ստեղծման երկարաժամկետ ծրագրի առաջին փուլում կշահագործվի ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am