ԱՄՀ-ն մտադիր չէ պարտքի վճարման տարկետում տրամադրել Հունաստանին
10:42, 17 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել է Հունաստանի իշխանություններին, որ, ամենայն հավանականությամբ, պարտքի վճարման տարկետում նրանց չի տրամադրվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մայիսին Աթենքը պետք է մոտավորապես 1 մլրդ եվրո վճարի պարտքերի գծով:
Լագարդը հայտարարել է, որ պարտքի վճարման հետաձգումն անհնարին է, քանի որ դա արվել է ավելի աղքատ երկրների հաշվին:
Հունաստանի արտաքին պարտքը կազմում է ավելի քան 300 մլրդ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում