Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանները 
կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի հարցով օգնական Էրիկ Ֆալտի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից պատրաստված` Հովհաննես Այվազովսկու ծննդյան (Թեոդոսիա, 1817 թ.) 200-ամյակի և Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման (Ամստերդամ, 1666 թ.) 350-ամյակի հայտերն ընդունվել են՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017 թվականների հոբելյանների ցանկում ներառվելու համար: «Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» անվանակարգը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության հետ՝ Իտալիայի աջակցությամբ: «Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը» անվանակարգի ներկայացմանն աջակցել են Ֆրանսիան և Նիդերլանդների Թագավորությունը:

Ըստ կանոնակարգի` հայտերը վերջնական հաստատման ընթացակարգով կներկայացվեն Գործադիր խորհրդի, այնուհետև` Գլխավոր գագաթաժողովի հաստատմանը:
1956 թվականից սկսած` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մասնակցությունն ունի անդամ պետությունների կողմից նշվող պատմական իրադարձությունները կամ հայտնի մարդկանց հո­բելյանները հանրահռչակելու գործում: Այդ նպատակով յու­րաքանչյուր 2 տարվա համար հաստատվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցները, որոնք կազմվում են անդամ երկրներից ստացված` համապատասխան հիմնավորմամբ հայտերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am