Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արամ Ա-ն Լիբանանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Արամ Ա-ն Լիբանանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկել է Ցեղասպանության 
100-րդ տարելիցի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ապրիլի 1-ին ընդունել է Լիբանանում Կիպրոսի դեսպան Հոմեր Մավրոմատիսին: Վեհափառ Հայրապետի և դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքին իրավիճակը, ինչպես նաև Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությունն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում, Լիբանանում և սփյուռքի տարբեր գաղութներում կազմակերպվող գլխավոր միջոցառումներին:

Հոմեր Մավրոմատիսը Վեհափառ Հայրապետին է փոխանցել հայ ժողովրդի արդար դատի հարցում իր կառավարության զորակցությունը և հայտնել, որ Կիպրոսի կառավարությունն ակտիվորեն կմասնակցի տարելիցին առնչվող նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am