Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը և 6-ին նույնքան կբարձրանա: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 2-ին, 3-ին, սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20 աստիճան, ապրիլի 3-ին` +18, ապրիլի 4-ին` 12, ապրիլի 5-ին` +17, ապրիլի 6-ին` +21 աստիճան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am