Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են ավելի քան 90 մլն դոլարով

Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են ավելի քան 90 
մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2015 թվականի փետրվարի վերջին կազմել է 1 միլիարդ 260.9 մլն դոլար` հունվարի համեմատ  նվազելով 6,67 տոկոսով կամ 90.2 մլն դոլարով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:  

Համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 255.4 մլն  դոլար, որից 915.5 մլն  դոլարը` արժեթղթեր, իսկ 339.9 մլն-ը՝ կանխիկ արտարժույթ և ավանդներ։ 

2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։ 2015թ. հունվարին արդեն պահուստների ծավալը կազմում էր 1 մլրդ 351,1 մլն դոլար` 2014-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 10,2 տոկոսով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am