Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արգենտինայի ԱԳ նախկին նախարար Խորխե Տայանան պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Արգենտինայի ԱԳ նախկին նախարար Խորխե Տայանան պարգեւատրվել է 
«Մխիթար Գոշ» մեդալով

 ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած մեծ ներդրման համար Արգենտինայի ԱԳ նախկին նախարար Խորխե Տայանան ՀՀ նախագահի որոշմամբ պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrenaArmenia.com.ar-ը, մեդալը Տայանային հանձնել է Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը:

Արգենտինայի ԱԳ նախկին նախարարը շեշտել է, որ շոյված է նման պատվից եւ իր որոշումներում եղել է անկեղծ՝ առաջնորդվելով մարդասիրական մղումներով: Նա նշել է նաեւ, որ իր համար անչափ կարեւոր է նման պարգեւի արժանանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին:

Արգենտինայում Հայկական մշակութային կետրոնի նախագահ Ուգո Կույումջյանն էլ կարեւորել է հանգամանքը, որ Տայանան որեւէ կերպ չտրվեց թուրքական ճնշումներին եւ իր առաքելությունը շարունակեց մինչեւ վերջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am