Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ կինովավերագիրները Ցեղասպանության թեմայով նոր ֆիլմեր են ներկայացնում

Հայ կինովավերագիրները Ցեղասպանության թեմայով նոր ֆիլմեր են 
ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ փաստավավերագրական նոր կինոնկարներ են ցուցադրվում «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Հայկ» կինոստուդիան մարտի 30-ից ապրիլի 2-ը նախաձեռնել են Ցեղասպանության թեմայով վերջերս ստեղծված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ: Կինոդիտումների մուտքն ազատ է: Մարտի 30-ին ներկայացվեց Գեորգի Կևորկովի «Հայոց պատմություն» ֆիլմաշարի «Հայաստանը 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում. Հայոց Մեծ եղեռնը» կինոնկարը:

«Ֆիլմը պատմում է, թե ինչ է կատարվել 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Արևմտյան Հայաստանում: Սկսել ենք սուլթան Համիդից՝ վերջացրել Սարդարապատի ճակատամարտով: Ֆիլմի տևողությունը 50 րոպե է, և այն նկարահանել ենք նախորդ տարի, իսկ այսօր առաջին անգամ ենք ներկայացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գեորգի Կևորկովը:

Նրա խոսքով՝ նման ֆիլմերը կարևոր են հանրությանը Ցեղասպանության մասին իրազեկելու առումով:

«Իմ ֆիլմում կտեսնեք այնպիսի կադրեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Մենք անգամ Թուրքիայի արխիվներից ենք նյութեր գտնել: Կարևոր է ֆիլմի կոնցեպցիան: Ֆիլմը այն մասին է, թե ինչու տեղի ունեցավ Ցեղասպանությունը: Երբ մենք ոչ մեկի վրա հույս չենք դնում` հաղթում ենք»,-հավելեց ռեժիսորը:

Նախաձեռնության շրջանակում կներկայացվեն նաև այլ ռեժիսորների հեղինակած ֆիլմերը: Մարտի 31-ին կցուցադրվի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը», ապրիլի 1-ին՝ «Վերադարձ կամ մենք կանք-2», իսկ 2-ին՝ «Հանդիպում» փաստավավերագրական կինոնկարները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am