Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերաբացվի ապրիլի 25-ին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերաբացվի ապրիլի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարանը ապրիլի 24-ին բաց կլինի միայն պաշտոնական այցելությունների համար, իսկ հանրության համար, վերանորոգումից հետո բացարձակապես նոր տեսքով թանգարանը բաց կլինի հաջորդ օրվանից: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Մենք հիմա փորձում ենք ճշտել, թե ինչ տարբերակով կարող ենք ներկայանալ հանրությանը: Չենք ցանկանում գոյացնել հերթեր, քանի որ  հարյուրավոր մարդկանց հերթերը կարող են վատ հետևանքներ ունենալ»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Թանգարանը վերանորոգումոց հետո հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով, որտեղ առկա են լինելու էլեկտրոնային սարքավորումներ և ձեռքի հպումով աշխատող էկրաններ: Մարդկանց մեծ հոսքի առկայության դեպքում, ըստ թանգարանի տնօրենի, իրենք ի վիճակի չեն լինի բոլոր ցանկացողների համար ապահովել թանգարանում առկա համակարգերից օգտվելու հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am