Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելու համար դեռ պետք է երկար ճանապարհ անցնել. Տատյանա Վալովայա

ԵՏՄ-ում միասնական արժույթի մասին խոսելու համար դեռ պետք է երկար 
ճանապարհ անցնել. Տատյանա Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միության տարածքում միասնական արժույթի ստեղծման համար դեռևս շատ աշխատանք կա կատարելու:  Այս մասին Երևանում անցկացվող «ԵՏՄ շուկան առանց խոչընդոտների» քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` մինչ ընդհանուր արժույթի մասին խոսելը պետք է երկար ճանապարհ անցնել: «Պետք է լինեն հիմքեր, որ ձևավորվի այդ արժույթը: Երբ նայում ենք Եվրամիության փորձը, այն եվրոն որպես միասնական արժույթ ընդունեց 2001 թվականին, սակայն այդ արժույթի մասին առաջին անգամ խոսվել էր դեռևս 1980-ականներին: Մինչ արժութային միություն ստեղծելը, պետք է ստեղծենք ամուր տնտեսական միություն: Այն աշխատանքը, որ ներկայումս տանում ենք միության ներսում խոչընդոտների վերացման համար թեև տեխնիկական է, սակայն կարևոր: Նախ պետք է ստեղծենք միացյալ ներքին շուկա, ապա լիարժեք տնտեսական միություն, որից հետո քննարկենք միասնական արժույթի անցնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալովայան:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ՌԴ ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել էր, որից տուժեցին գործընկեր պետությունները: «Հասկանալի էր, որ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտահանողները տուժում էին ռուբլու արժեզրկումից: Եթե նույնիսկ երկրները չլինեին ընդհանուր տնտեսական տարածքում, նրանց վրա ռուբլու արժեզրկման ազդեցությունը նույնն  էր լինելու: Տարբերությունը հիմա այն է, որ միության անդամ պետությունները կարող են միասին լուծումներ գտնել նման խոչընդոտների համար»,- ասաց ԵՏՀ կոլեգիայի անդամը:

Տատյանա Վալովայան նշեց, որ միասնական արժույթի անցնելու համար ԵՏՄ անդամ պետությունները դեռ պետք է արժութային կոորդինացիայի և ֆինանսական համակարգի վերափոխումների ճանապարհ անցնեն:

2015թ. հունվարից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]