Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անդրեաս Լյուբիցի բնակարանում հիվանդաթերթիկ են գտել A320-ի աղետի օրվա նշումով

Անդրեաս Լյուբիցի բնակարանում հիվանդաթերթիկ են գտել A320-ի աղետի օրվա նշումով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում կործանված Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, թռիչքի օրը պետք Է հիվանդանոցում լիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը՝ հղում անելով Դյուդելդորֆի գլխավոր դատախազ Ռալֆ Հերենբրյուքի հայտարարությանը:

Նրա խոսքով՝ Լյուբիցի բնակարանում գտնվել Է պատռված տեղեկանք 4U9525 չվերթի օրը հիվանդության պատճառով արձակուրդի մասին: Հերենբրյուքն այն կարծիքին Է, որ դա գործընկերներից իր հիվանդության փաստը թաքցնելու Լյուբիցի փորձերի հաստատումն Է:

Դատախազը նաեւ հայտնել Է, որ օդաչուի բնակարանում չեն հայտնաբերվել ոչ մահառաջի գրություն, ոչ Էլ նրա գործողությունների քաղաքական կամ կրոնական դրդապատճառների որեւԷ ապացույց:

Մինչդեռ Bild գերմանական տաբլոիդի տվյալներով, Լյուբիցը բուժվել Է հոգեբույժի մոտ. մոտ վեց տարի առաջ նա բժիշկներին Է դիմել սաստիկ դեպրեսիայի պատճառով: Բուժվելու համար նա ստիպված Է եղել ընդհատել օդաչուական դասընթացը, իսկ նրա անձնական գործում եւ օդաչուի լիցենզիայում նշում Է արված այն մասին, որ նրան անհրաժեշտ Է մշտական բուժզննում:

Մարտի 26-ին Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հաշվետվություն Է ներկայացրել ավիաաղետի հետաքննության նախնական արդյունքների մասին: Ըստ նրա, Լյուբիցը միտումնավոր փակվել Է օդաչուների խցիկում, երբ օդանավի հրամանատարը մի քանի րոպեով դուրս Է եկել այնտեղից, իսկ այնուհետեւ կանխամտածված ինքնաթիռն ուղղել Է գետնին: ԶԼՄ-ները հաղորդում են, որ աղետից քիչ առաջ անձնակազմի հրամանատարը փորձել Է կացնի օգնությամբ կոտրել օդաչուների խցիկի դուռը:

Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am