Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռեժիսոր Սամանտա Թեյլոր Վուդը հրաժարվել Է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակության նկարահանումից

Ռեժիսոր Սամանտա Թեյլոր Վուդը հրաժարվել Է «Մոխրագույնի 50 երանգները» 
ֆիլմի շարունակության նկարահանումից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ռեժիսոր Սամանտա Թեյլոր Վուդը պաշտոնապես հայտարարել Է, որ չի մասնակցի իրեն հռչակ բերած «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի շարունակության նկարահանումներին: «Ես չեմ վերադառնում ռեժիսորի աթոռ սիքվելներ ստեղծելու համար,- հայտնել Է ռեժիսորը մարտի 25-ին տարածված հայտարարության մեջ:- Բայց ես հաջողություն եմ ցանկանում բոլոր նրանց, ովքեր կստանձնեն այդքան գայթակղիչ պատասխանատվությունը եւ կստեղծեն եւս երկու կամ երեք սերիաներ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Մոխրագույնի հիսուն երանգներն» իսկական սենսացիա Է առաջացրել շատ երկրներում: Այն վարձույթ Է դուրս եկել փետրվարին եւ ստեղծողներին  բերել 558,5 միլիոն դոլար՝ 40 միլիոն արտադրական ծախսերի դեպքում:

Կինոնկարի իրավունքների սեփականատեր Universal ընկերությունը, բնականաբար, շտապում Է ամրապնդել եւ զարգացնել հաջողությունը՝ թողարկվելով երկու, իսկ, հնարավոր Է, նաեւ երեք սիքվել: Սակայն այժմ կինոստուդիան հայտնվել Է այնպիսի իրավիճակում, երբ անհրաժեշտ Է գտնել նոր ռեժիսորի:      

Ինչպես հաղորդում են կինեմատոգրաֆիական շրջանները, ծրագրից Սամանտա Թեյլոր Վուդի դուրս գալու գլխավոր պատճառ են դարձել նրա լարված հարաբերությունները «Մոխրագույնի հիսուն երանգները» եռերգության հեղինակ բրիտանացի կին գրող Է.Լ. Ջեյմսի հետ: Վերջինս մշտապես միջամտել Է նկարահանումներին եւ պնդել, որ լինեն ավելի բաց տեսարաններ:   

Միաժամանակ հայտնի Է դարձել, որ սցենարիստ Քելլի Մարսելը նույնպես հրաժարվել Է ֆիլմի շարունակության վրա աշխատելուց: «Դրա հետեւանքով,- նշում Է Hollywood Reporter շաբաթահանդեսը,- պրոդյուսերները հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են նոր ստեղծագործական կոլեկտիվ գտնել»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, միակ բացառությունը ֆիլմի գլխավոր հերոսներնե են: Դեռ նախքան առաջին կինոնկարի նկարահանումների սկսվելը դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, նա կատարում Է Անաստեյշա Սթիլի դերը, եւ դերասան Ջեյմի Դոռնանը, որը խաղացել Է Քրիստան Գրեյին, ստորագրել են բոլոր սիքվելներին մասնակցելու պարտավորագիր, եթե դրանք հետեւեն: Թեեւ, ինչպես հաղորդվում Է, նրանք արդեն պահանջել են ավելացնել ապագա աշխատանքի համար իրենց հոնորարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am