Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատին հայատյաց գրառում են կատարել

Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատին հայատյաց գրառում 
են կատարել

ՍՏԱՄԲՈՒԼ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հերթական հայատյաց գրառումն է կատարավել Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու կողային պատին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնում է «Մասիս փոստը»ˋ վկայակոչելով թուրքական «Today’s Zaman» պարբերականը:  Եկեղեցու պատին թուրքերեն գրված է եղել. «1915-ըˋ օրհնյալ տարի», իսկ հետո գրառումը շարունակվում է հետևյալ սպառնալից տողերով. «Ի՞նչ կարևոր է, որ դուք բոլորդ հայ եք, եթե արդեն կա մեկ Օրգյուն Սամասթ»:

Օրգյուն Սամասթը թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին սպանողն է, իսկ գրառումը հղում է կատարում  2007 թվականին Դինքի սպանությունից հետո բռնկված ցույցերին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» կարգախոսով:

Հայկական շաբաթաթերթը հայտնում է, որ «Today’s Zaman»-ի աշխատակիցները մարտի 25-ի առավոտյան կրկին այցելել են եկեղեցի և տեսել, որ գրառումը ներկված է: «Նման բաներ հաճախ են պատահում»,-նշել է հայկական եկեղեցու  կառավարիչը:  Պոլսո Հայոց պատրիարքարանը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը:

Դեպքի առնչությամբ  քրեական գործ չի հարուցվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am