Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Քաղաքաշինության նախարարությունն ու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն համաձայնագիր են ստորագրել

Քաղաքաշինության նախարարությունն ու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն 
համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հ«աբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև երկարամյա փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով, այսօր` մարտի 13-ին, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը և հիմնադրամի ղեկավար պարոն Գրեգ Ֆոստերը ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՖՀԱ հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում բնակարանային աղքատության վերացմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կարողությունների զարգացմանը, ՀՀ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ստորագրվող համաձայնագիրն էլ ավելի կնպաստի երկուստեք փոխշահավետ գործունեություն ծավալելուն: Նա նշել է, որ ՀՀ անկախության հռչակումից հետո բազմաթիվ այլ հիմնախնդիրների շարքում կառավարության առջև ծառացել են նաև անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման և բնակարանային ֆոնդի անվտանգ շահագործման խնդիրները: Դրանք հիմնականում պայմանավորված են եղել մի քանի գործոններով՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացմամբ, Ադրբեջանից փախստականների ներհոսքով, սողանքային երևույթների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ և այլն:

Արմեն Ղուլարյանն իր խոսքում նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է նախարարության և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև: Փոխնախարարը կարևորել է, որ համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի բնակարանային ոլորտում համագործակցության համար:

Պարոն Գրեգ Ֆոստերը, շնորհակալություն հայտնելով նախարարության ներկայացուցիչներին Հայաստանում իրենց կազմակերպությանը աջակցելու և համագործակցելու համար, նշել է, որ միայն այս տարի իրենց հիմնադրամը պլանավորել է բարելավել ավելի քան 500.000 մարդու բնակարանային պայմաններ՝ այս համատեքստում պատրաստակամություն հայտնելով իրենց ծրագրի շրջանակներում օգնելու և աջակցելու Հայաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am