Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Մոխրոտ»-ի նոր էկրանավորումը հայկական կինովարձույթում է

«Մոխրոտ»-ի նոր էկրանավորումը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի և սիրված «Մոխրոտը» հեքիաթը նոր էկրանավորում է ստացել: «Walt Disney Company»-ն ստեղծել է սիրված հեքիաթի հիման վրա նոր գեղարվեստական ֆիլմ: Մարտի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվել է «Մոխրոտը» կինոնկարի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Օսկար» մրցանակաբաշխությանը մի քանի անգամ առաջադրված ռեժիսոր Քեննեթ Բրանի ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Լիլի Ջեմսը: Ֆիլմում խաղում են նաև Քեյթ Բլանշետը, Ռիչարդ Մեդենը, Հելենա Բոնեմ Քարթերը և այլ հայտնի դերասաններ:

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն պետք է մարմնավորեր Էմմա Ուոթսոնը, սակայն նա հրաժարվեց: Պատմության գլխավոր հերոսուհին Էլլան է, ում հայրը մոր մահվանից հետո ամուսնանում է երկրորդ անգամ: Էլլայի խորթ մայրը՝ լեդի Տրեմեյնը երկու աղջիկ ունի՝ Անաստասիան և Դրիզելան: Հոր մահվանից հետո Էլլան ստիպված է անցնել մեծ փորձությունների միջով և գտնել իր երջանկությունը:

Թրեյլեր՝


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am