Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան կմասնակցի TCS New York City Marathon-ին

Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան կմասնակցի TCS New York City 
Marathon-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՐՍ: Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան հայտարարվել է աշխարհի խոշորագույն վազքարշավներից մեկի` Նյու Յորք քաղաքում  2015թ. նոյեմբերի 1-ին կայանալիք TCS New York City Marathon պաշտոնական բարեգործական գործընկեր: Այն մասին հաղորդւոմ է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիայի տարածած հաղորդագրությունը:

«Մենք ոգևորված ենք համագործակցելու TCS New York City Marathon-ի հետ, որպես գլխավոր բարեգործական գործընկեր: Այս մարաթոնը հզոր հարթակ է մեր բարեգործ վազորդների համար՝ որպես օգնություն դրամահավաքության և հանրության իրազեկման այն հարցերում, որոնք մոտ են մեր վազորդների սրտերին», - ասել է Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան Նյու Յորքի մասնաճուղի նախագահ Րաֆֆի Հովսեփյանը:

Մոտ 300 պաշտոնական բարեգործական գործընկեր կազմակերպություն մասնակցելու է այս վազքարշավին:

Ամերիկայի հայկական ուսանողական ասոցիացիան ԱՄՆ հայ համայնքի ամենահին կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1910 թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am