Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դուբայում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ պաղպաղակը

Դուբայում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ պաղպաղակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի «Scoopi Café» սրճարանը հայտարարել է իր ճաշացանկում աշխարհի ամենաթանկ պաղպաղակի հայտնվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պաղպաղակը կրում է «սև ադամանդ» անվանումը, որի յուրաքանչյուր գնդիկի արժեքը կազմում է 816 դոլար: Հրուշակագործները աղանդերի բաղադրության վրա աշխատել են մեկ ամսից ավելի՝ ընտրելով լավագույն մթերքները աշխարհի տարբեր անկյուններից: Պաղպաղակի բաղադրության մեջ մտել են մադագասկարյան վանիլինը, իրանական շաֆրանբ համեմունքը, իտալական տրյուֆելը և ամենամաքուր ուտելի ոսկին: Պաղպաղակը մատուցվում է Versace բաժակով, որը հաճախորդը կարող է տանել իր հետ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ավստրալիայում վաճառվում է մթության մեջ առկայծող պաղպաղակ: Պաղպաղակը լույս է արձակում ռեակտիվ ներկերի շնորհիվ, որի կիրառումը վավերացված է Ավտսրալիայի թերապևտիկ ապրանքների վարչության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am