Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվեց Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացողի, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:  Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վաղը Հայաստանի ազգային հավաքականը կվերադառնա Երևան:

Մարտի 18-21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am