Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուսաստանը գերակայություն Է համարում ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի երկրների հետ

Ռուսաստանը գերակայություն Է համարում ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գերակայություն Է համարում ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ-ի երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 5-ին հայտարարել Է գերատեսչության փոխղեկավար Անատոլի Անտոնովը:

«Ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում մեր գերակայությունը ՀԱՊԿ-ի երկրներն են: Անհրաժեշտ Է, որ այդ երկրների զինված ուժերը լինեն շարժունակ, արդյունավետ, արդիական զենքով հանդերձված»,-ասել Է Անտոնովը:

Ընդսմին նա հավելել Է, որ Ռուսաստանն ունի նաեւ ավանդական գործընկերներ, ներառյալ Լատինական Ամերիկայի, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am