Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Շտայնմայերը դեմ Է արտահայտվել Եվրամիությունից Ռուսաստանի տեւական մեկուսացմանը

Շտայնմայերը դեմ Է արտահայտվել Եվրամիությունից Ռուսաստանի տեւական մեկուսացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեմ Է արտահայտվել Ուկրաինայի արեւելքի հակամարտության պատճառով Եվրամիությունից Ռուսաստանի երկարատեւ մեկուսացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ ակնկալում Եվրամիությունից Ռուսաստանի երկարատեւ մեկուսացում: Քաղաքական լուծում գտնելը կարող Է տեւել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ, բայց մենք պետք Է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի լուծենք հակամարտությունը»,- ասել Է Շտայնմայերը  Handelsblatt հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա հավելել Է, որ տնտեսական պատժամիջոցներն անհրաժեշտ են որպես ճնշում գործադրելու միջոց: 

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը նաեւ կոչ Է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ընդգծելով, որ հնարավոր չԷ գնահատել, թե իրականում ինչ ֆինանսական միջոցների կարիք ունի այդ  երկիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am