Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անհայտ անձինք գողացել են Շումախերի անձնական բժշկի համակարգիչը՝ հիվանդի մասին տվյալներով

Անհայտ անձինք գողացել են Շումախերի անձնական բժշկի համակարգիչը՝ հիվանդի մասին տվյալներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի անձնական բժիշկը՝ Յոհաննես Պրայլը,  կողոպտիչների զոհն Է դարձել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գերմանական «Բիլդ» թերթին, անհայտ անձինք կլինիկայում ներթափանցել են նրա առանձնասենյակ եւ գողացել արժեքավոր իրեր:

Հափշտակված իրերի թվում եղել Է այն համակարգիչը, որը տվյալներ Է բովանդակել Շումախերի եւ այլ հայտնի հիվանդների, ներառյալ եւս մեկ գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգի վերաբերյալ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ բժիշկն առայժմ չի հաստատել, թե մարզիկներին վերաբերող հատկապես ինչ տվյալներ են ընկել չարագործների ձեռքը: 

Ոստիկանությունը հետաքննությունն Է անցկացնում:

2013 թվականի դեկտեմբերի վերջին Շումախերը լրջորեն տուժել Է Ֆրանսիայի Մերիբելում լեռնադահուկներով սահելիս ընկնելու հետեւանքով: Արշավորդն ստացել Է գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի երկու կիսագնդերի բազմաթիվ վնասվածքներով եւ արյունազեղմամբ: 2014 թվականի սեպտեմբերից Շումախերը վերականգում Է անցնում Շվեյցարիայի՝ իր առանձնատանը, որը գտնվում Է Ժնեւի լճի ափին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am