Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լոռիում ամուսնու հարազատները ինքնասպանության փորձի են հասցրել երիտասարդ կնոջը

Լոռիում ամուսնու հարազատները ինքնասպանության փորձի են հասցրել 
երիտասարդ կնոջը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 23-ամյա Ռ. Մաթոսյանի թունավորման վերաբերյալ նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ամուսնու՝ Երևան քաղաքում գտնվող հայրական տանը երիտասարդ կնոջ նկատմամբ տան որոշ անդամների կողմից դրսևորվել է դաժան վերաբերմունք: Արդյունքում, գալով Վանաձոր քաղաք, երիտասարդ կինը հոր գերեզմանի մոտ փորձել է ինքնասպան լինել` ընդունելով մեծ քանակությամբ քնաբեր դեղահաբեր, սակայն բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թ. Շուշանյանի կողմից 2015 թվականի մարտի 4-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am