Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ

Ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել լողի հայկական դաշնության հերթական ընտրական համաժողովը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նախագահի պաշտոնում առաջարկվել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանի թեկնածությունը, ով էլ միաձայն ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:  Նախագահի տեղակալ է ընտրվել Արշավիր Մխիթարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Էդուարդ Մանթաշյանը: Համաժողովի օրակարգում ղեկավար կազմի ընտրությունից բացի քննարկվեցին կազմակերպչական և աշխատանքային այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am