Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Աշոտյանը ԵԺԿ համաժողովի մասնակիցներին անմոռուկներ կբաժանի

Արմեն Աշոտյանը ԵԺԿ համաժողովի մասնակիցներին անմոռուկներ կբաժանի

ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մարտի 3-ին ԵԺԿ-ի քաղաքական համաժողովում կքննարկվի Հայոց Ցեղասպանության դատապարտման մասին հայկական կողմի ներկայացրած  բանաձեւը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակը: Վերջինս տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը համաժողովի մասնակիցներին կբաժանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am