Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն առաջարկում է Բորիս Նեմցովի հիշատակին հուշարձան կանգնեցնել

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն առաջարկում է Բորիս Նեմցովի հիշատակին 
հուշարձան կանգնեցնել

ՄՈՍԿՎԱ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը Մոսկվայի քաղաքապետարանին նամակ է ուղարկել` առաջարկելով, որ ՌԴ մայրաքաղաքի փողոցներից մեկում տեղադրվի հուշարձան ի հիշատակ փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ, Նիժնեգորոդսկի մարզի նախկին նահանգապետ Բորիս Նեմցովի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով newsru.com-ը, նախաձեռնության հեղինակը ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն է: Վերջինս նաեւ առաջարկել է քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել ռուս քաղաքական գործչի անունով կամ նրա սպանության վայրում տեղադրել հուշատախտակ: Ռադիոկայանի նախաձեռնությանը` Նեմցովի սպանության վայրում տեղադրել հուշատախտակ, կողմ է արտահայտվել 70.000 մարդ: Նրանք ռադիոկայանի կայքում գրառումներ են թողել` շեշտելով, որ այդ նախաձեռնությունն անպայման պետք է կյանքի կոչվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am