Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

2015թ.-ին սկսվում է ցեղասպանությունների ճանաչման նոր փուլ. Շարմազանով

2015թ.-ին սկսվում է ցեղասպանությունների ճանաչման նոր փուլ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 2-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ներքաղաքական իրավիճակին եւ տեղի ունեցած գործընթացներին, սահմանադրական բարեփոխումներին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ընտրական գործընթացներին, հարկային վարչարարությանն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին եւ այլն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ միջոցառումներ են կազմակերպվելու եւ Հայաստանում, եւ այլ երկրներում: Մասնավորապես, առաջիկա ամիսներին մի շարք երկրների խորհրդարաններում՝ Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Կիպրոս եւ Հունաստան, տեղի են ունենալու լուսանկարների ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը տեղեկացել է, որ 2015 թվականին սկսվում է ցեղասպանությունների ճանաչման նոր փուլ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու է մնալ մեր երկրի կարեւորագույն հարցերից մեկը: Շարունակվելու է նաեւ պայքարը ժխտողականության դեմ:

Ի թիվս այլ հարցերի՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է արտաքին քաղաքականության գերակայություններին, նշել առաջնահերթությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am