Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ
15:30, 28 Փետրվար 2015
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ նրա տեղակալ Էմիլ Բաբայանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում