Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի հրեաները կոչ են անում իսրայելցի գործիչներին չտրվել արբեջանա- թուրքական քարոզչությանը

Հայաստանի հրեաները կոչ են անում իսրայելցի գործիչներին չտրվել 
արբեջանա-
թուրքական քարոզչությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային պատմության մեջ շատ չեն մշտապես տառապանք տեսած ժողովուրդների ոգու դիմացկունության, անսասանության և ճշգրտության օրինակները: Որպես նման քաջության օրինակ է ծառայում երկու հին ժողովուրդների` հայերի և հրեաների գոյությունը, որոնք, անկախ բոլոր դժվարություններից և փորձություններից, ինչ-որ հրաշքով կարողացան ոչ միայն ուժ հավաքել ապրելու, այլև իրենց գոյության ճանապարհին աշխարհը մշակութային և գիտական ժառանգությամբ հարստացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իսրայելական The Times of Israel պարբերականում հրատարակված հոդվածում գրել է Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտորանի նախագահ Ուիլիամ Ուայները:

Նա գրում է, որ այս երկու հնագույն ժողովուրդներն ունեն պատմական ինքնություն և ողբերգական ճակատագրի կամքով նաև սփյուռք, ինչն էլ հենց բացատրում է միմյանց հասկանալու և իրար հանեպ հարգանք տածելու փաստը: «Աշխարհում չկա այնպիսի հայ կամ հրեա, ով անտարբեր է կամ կարող է անտարբեր լինել անմեղ զոհերի տառապանքների և մահվան նկատմամբ»,- գրում է Ուայները: Նա պատմել է իր իսկ ընտանիքի պատմությունը, որը ճակատագրի բերմամբ հայտնվել է Հայաստանում, որտեղ ծնվել և շուրջ 60 տարի ապրել է ինքը: Նա իր մտահոգությունն է հայտնել և լիովին անտրամաբանական է համարել վերջին շրջանում արված մի շարք հրապարակումները, որոնք նպատակ ունեն թշնամանք ստեղծել հայերի ու հրեաների շրջանում: «Կասկած չկա, որ նմանօրինակ ձեռնարկումները թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնած անհաջող փորձեր են, որոնք արվում են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին»,- նշել է հրեական մշակութային կենտրոնի նախագահը: Նա մեծ ցավով է արձանագրել այն, որ կեղծ քարոզչությանը լծվել են նաև իսրայելցի քաղաքական գործիչներ:

Ուայները կոչ է արել ադրբեջանամետ և հակահայկական քարոզչություն իրականացնող լրագրողներին, փորձագետներին, ինչպես նաև քաղաքական գործիչներին զերծ մնալ հրեաների անունից խոսելու հետագա փորձերից: «Ինչ վերաբերում է այն մասնագետներին, ովքեր իրենց համարում են «փորձագետ», որպես հրեան հրեայի ես նրանց անձնապես հրավիրում եմ Հայաստան` հարստացնելու իրենց մասնագիտական կարողությունները և որդեգրելու առավել օբյեկտիվ դիրքորոշում»,- եզրափակել է  Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտորանի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am