Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Համազգային պետական թատրոնն առաջին ներկայացումներով է հանդես եկել Մոնրեալում

Համազգային պետական թատրոնն առաջին ներկայացումներով է հանդես եկել 
Մոնրեալում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալում փետրվարի 21-22-ին կայացել են Համազգային պետական թատրոնի առաջին ներկայացումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բեմադրվել են Նիկոլա Ծատուրյանի «Փրկության կղզի» և Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումները: Ներկայացումներին ներկա գտնվող Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով` անդրադառնալով հայկական թատերարվեստի դարավոր պատմությանը, ավանդույթներին և ներկա զարգացումներին:

Այցի շրջանակներում թատերախումբը` տնօրեն Վարդան Մկրտչյանի ղեկավարությամբ, հանդիպում է ունեցել նաև Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Համազգային թատրոնի ներկայացումները կբեմադրվեն նաև Տորոնտոյում փետրվարի 27-ից մարտի 1-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am