Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է

Էդուարդո Էռնեկյանն Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում հաշվել են երկրի հարուստների կարողությունն ու կազմել ամենահարուստ մարդկանց հնգյակը: Այս ցանկում իր հաստատուն տեղը` երկրորդ հորիզոնականը, արդեն տարիներ շարունակ չի կորցնում հայազգի Էդուարդո Էռնեկյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով richestlifestyle-ը, ցանկը կազմելիս հաշվի է առնվել Forbes-ի ցանկն ու միլիարդատերերի եկամուտները:

81-ամյա Էդուարդ Էռնեկյանը, ով հնգյակի երկրորդ հորիզոնականում է, բաժնեմասեր ունի 51 օդանավակայաններում, որոնք այս տարի նրան բերել են 1,2 միլիարդ դոլարի եկամուտ: Ընդհանուր առմամբ, Էռնեկյանի հարստությունը կազմում է 1,9 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ նա, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ հազար անձանց ցանկում զբաղեցնում է 960-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականում Կառլոս եւ Ալեխանդրո Բուլհերոնի եղբայրներն են: Նրանց ընդհանուր հարստությունը կազմում է 5,8 միլիարդ դոլար: Բուլհերոնի եղբայրներին է պատկանում Pan American energy ընկերության 40 տոկոսը: Հնգյակում են Ալբերտո Ռոեմերոսը, ով ունի դեղատների ամենամեծ ցանկը Արգենտինայում: Գերմանիայից գաղթած Ռոեմերոսի հարստությունը կազմում է 1,5 միլիարդ դոլար: Էներգետիկ ոլորտի մագնատ Գրեգորիո Պերեզ Քոմպանքի հարստությունը կրկին կազմում է 1,5 միլիարդ դոլար:

 Հնգյակի միակ կին միլիարդատերը Մարիա Ինես դե Լաֆուենտե Լակրոզեն է: Նրա մայրը` Ամալյա Լակրոզե Ֆարտաբատը տարիներ շարունակ համարվել է Արգենտինայի ամենահարուստ կինը: Մարիա Ինեսն իր երեք երեխաների հետ բիզնես գործունեություն է ծավալում, նաեւ ունի արվեստի գործերի մեծ հավաքածու: Նրա կարողությունը կազմում է 1,2 միլիարդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am