Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՎԶԵԲ-ը հայկական արժույթով 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

ՎԶԵԲ-ը հայկական արժույթով 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տեղաբաշխել է ՀՀ դրամով արտահայտված 3-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերը (EBRDB3): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նասդաք Արմենիա»-ից, տեղաբաշխման է ներկայացվել 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր:

Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 792 մլն  դրամի, իսկ աճուրդի ընթացքում ձևավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 14.5 տոկո: Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է  բորսայի 4 անդամ:

ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 17% արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB2 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ռեպո գործարքների կնքմանը:

Ընկերության երկրորդ թողարկման պարտատոմսերը (EBRDB2) ներկայումս ցուցակված են Բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), որոնց մարումը նախատեսված է 2015թ.-ի հուլիսի 30-ին: Առաջին թողարկման պարտատոմսերը (EBRDB1) 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսեր էին, որոնք մարվել են այս տարվա փետրվարի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am