Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանն ու Ռուսաստանը միասին կհաղթահարեն Գյումրիի ողբերգությունը. Իվան Վոլինկին

Հայաստանն ու Ռուսաստանը միասին կհաղթահարեն Գյումրիի ողբերգությունը. 
Իվան Վոլինկին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր ցավն է, եւ նման գազանությունը չունի արդարացում, չունի ազգային եւ պետական պատկանելություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Վոլինկինը նշել է, որ դժվարանում է անհրաժեշտ բառեր գտնել կատարվածի մասին:

«Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները ցնցվել էին, երբ իմացան կատարվածի մասին: Այն դարձավ համընդհանուր ցավ, ողբերգություն ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ես հասկանում եւ ընդունում եմ կատարվածի առնչությամբ հասարակության զգացմունքային արձագանքը: Կցանկանայի եւս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել անմեղ զոհերի հարազատներին, գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը:

Նա շեշտել է, որ հայկական եւ ռուսական պատասխանատու մարմինները համատեղ իրականացնում են գործի քննություն: «Այն պետք է լինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես համոզված եմ, որ հանցագործը կկրի պատիժ օրենքի ողջ խստությամբ: Հայ-ռուսական բարեկամության դարավոր պատմության մեջ եղել են բարդ էջեր, բայց մենք միշտ կարողացել ենք հաղթահարել դժվարությունները համատեղ ջանքերով` աջակցելով միմյանց: Հավատում եմ, որ այդպես կլինի նաեւ հիմա»,- ընդգծել է Իվան Վոլինկինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am