Հրանուշ Հակոբյանն ու Գագիկ Ղալաչյանը քննարկել են Հունաստանի հայ համայնքի խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, (Համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Կիպրոսի, Ալբանիայի, Սերբիայի Հանրապետություններում, Բոսնիա և Հերցեգովինայում) Գագիկ Ղալաչյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսվել է Հունաստանի հայ համայնքի խնդիրների և ձեռքբերումների, սփյուռքի նախարարության ամենամյա ծրագրերին մասնակցությունն ակտիվացնելու մասին:
Երկուստեք կարևորվել է համակարգված և արդյունավետ համատեղ աշխատանքը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում