Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տնտեսավարողները վարչապետի հետ հանդիպումից ոգևորված դուրս եկան

Տնտեսավարողները վարչապետի հետ հանդիպումից ոգևորված դուրս եկան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսավարողների ներկայացուցիչների հանդիպումն ավարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո տնտեսավարողները հավաքվածներին տեղեկացրին, որ ներկայացրել են իրենց մտահոգող բոլոր հարցերն ու խնդիրները:

Նրանց խոսքով՝ ՀՀ վարչապետը մտահոգ է իրենց խնդիրներով: Տնտեսավարողների տեղեկացմամբ՝ երկուշաբթի օրը կառավարությունը կպատասխանի իրենց խնդիրներին և ներկայացրած առաջարկություններին: Միաժամանակ, կոչ արվեց հավաքվածներին փետրվարի 2-ին նախ հավաքվել ՀՀ Ազգային ժողովի մոտ, այնուհետև գալ կառավարություն: Տնտեսավարողները ցանկանում են, որպեսզի օրենքը կասեցվի կամ այն կիրառվի կամավորության սկզբունքով:

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներիհամար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու ենգործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում ենգործունեություն ծավալելնախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Նորփոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսավարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղվածէ խոշոր բիզնեսին՝ նրան հարկային դաշտ բերելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am