Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսաստանում իջեցվում Է օղու նվազագույն գինը

 Ռուսաստանում իջեցվում Է օղու նվազագույն գինը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 1-ից Ռուսաստանում իջեցվում Է կեսլիտրանոց շշով օղու նվազագույն մանրածախ գինը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, ալկոհոլային շուկայի կարգավորման համերկրային ծառայության հրամանի համաձայն՝ գինը կիջեցվի 15,9 տոկոսով եւ կկազմի 185 ռուբլի (2,5 դոլար):

Ըստ որում 0,5 լիտր կոնյակի եւ բրենդիի արժեքի շեմը կմնա անփոփոխ:

Գինը, որից ցածր արգելված Է թունդ ալկոհոլի վաճառքը, պետության կողմից դրվում Է անօրինական արտադրանքի դեմ պայքարելու համար: Ամեն տարի դրա չափը վերանայվում Է:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել Է որոշում «Ալկոհոլային արտադրանքի գների պետական կարգավորման մասին»: Այժմ պետական հատուկ մարմինները կկարողանան կարգավորել ոչ միայն 28 տոկոսից ավելի Էթիլային սպիրտ պարունակող թունդ ալկոհոլի գները, ինչպես նախկինում Էր, այլեւ գինու գները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am