Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Ping» բջջային հավելվածով կարելի է հիշեցնել հարազատներին չմոռանալ պլանավորած գործը

«Ping» բջջային հավելվածով կարելի է հիշեցնել հարազատներին չմոռանալ 
պլանավորած գործը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հայ ծրագրավորողների կողմից ստեղծած Ping բջջային հավելվածը լավ լուծում է` պլանավորած այս կամ այն գործողությունը ճիշտ ժամանակին կատարելու համար: Այն «սոցիալական հիշեցուցիչ է». ձեր ընտանիքի անդամներից, ընկերներից ինչ-որ մեկը ձեզ կարող է հիշեցնել պլանավորած գործողության մասին: «Արմենպրես»-ը զրուցել է «Ping team»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Գրիգորյանցի հետ և փորձել հասկանալ հավելվածի կիրառման ձևերն ու նշանակությունը:

«Հավելվածի իմաստն այն է, որ ոչ թե դու ես քեզ հիշեցում դնում, այլ ցանկացածը, ով կա քո կոնտակտներում: Նա կարող է քեզ հիշեցում ուղարկել, եթե երկուսդ էլ ունեք հավելվածը ձեր բջջայինում»,-ասաց Տիգրան Գրիգորյանցը:

Նրա խոսքով` իրենք փորձել են հավելվածով խնդիր լուծել, քանի որ միշտ մարդիկ մեկը մյուսին խնդրում է ինչ-որ բան հիշեցնել: «Երբեմն կինն ամուսնուն ասում է գնել ինչ-որ բան խանութից, սա լավ հնարավորություն է, որ ևս մեկ անգամ հիշեցնի նրան կատարել այս գործողությունը»,-փաստեց զրուցակիցը:

Ping-ը թույլ է տալիս նշել ժամային ինտերվալ, վայր, տվյալ գործողությունը կատարելու մոտիվացիա և նկար: «Հիշեցնողը կարող է ժամ դնել, թե երբ քեզ հիշեցում գա, վայր նշի, թե որտեղ լինես, որ հիշեցնի, կարող է նկար ավելացնել և մոտիվացիա, թե դուք ինչի պիտի դա անեք: Ձեզ հիշեցումը կգա, դուք երկու գործողություն կարող եք ընտրել` անել կամ չանել: Երբ դրանից մեկը ընտրել եք, երրորդ գործողությունը, որ արել-վեջացրել եմ` հանգիստ եղեք, կամ չեմ կատարելու: Ուղարկողը նորից հիշեցնելու` «բզելու» հնարավորություն ունի, եթե երկար ժամանակ է պատասխան չի ստացել, իսկ եթե արվել է, չեղյալ է լինում գործողության հիշեցումը»,-հավելվածի կիրառման ձևը ներկայացրեց Տիգրան Գրիգորյանցը:

Նրա տեղեկացմամբ` հավելվածը նախատեսված է ամերիկյան շուկայի համար և այժմ գերմանացի մասնագետները թեսթինգ են իրականացնում: «Ամերիկայի շուկայի համար է հավելվածը, հետո նաև ամբողջ աշխարհի: Հուսով ենք հայերն էլ կօգտվեն: Նմանատիպ հիշեցուցիչներ շուկայում կան, բայց ուղարկել գաղափարը չկար, այլ շեյր անել, այս հավելվածով մի քանի քայլով հեշտանում է ծրագրի կիրառումը»,-ասաց հավելվածը մշակողներից մեկը:

App Store-ում հավելվածը կհայտնվի մինչև փետրվարի 5-ը: Առաջիկա երկու ամսվա ընթացքում այն հասանելի կլինի Անդրոիդ հարթակի, ինչպես նաև Apple-ի և Անդրոդի ժամացույցների համար:

Հավելվածն անվճար է լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am