Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աբխազիայի ՆԳ նախարարը սադրանք է համարել Աչադարայում ռուս սահմանապահների և հայերի միջև միջադեպի մասին տեղեկությունների տարածումը

Աբխազիայի ՆԳ նախարարը սադրանք է համարել Աչադարայում ռուս 
սահմանապահների և հայերի միջև միջադեպի մասին տեղեկությունների 
տարածումը

ՍՈՒԽՈՒՄ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռաուլ Լոլուան հերքել է վրացական «Наша Абхазия» գործակալության տարածած տեղեկատվությունը, ըստ որի` աբխազական Աչադարա համայնքում ռուս սահմանապահները հարձակվել են տեղի հայ բնակչության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռաուլ Լոլուան նշեց, որ այդ լուրն ինքը սադրանք է համարում: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել: Դա սադրանք է: Ես նման բան առաջին անգամ լսում եմ ձեզնից: Մենք մինչ այժմ նման դեպքի առնչությամբ հաղորդում չենք ստացել և նման դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Ռաուլ Լոլուան:

Նրա խոսքով` Աչադարան Սուխումին հարակից գյուղ է և այնտեղ ռուս սահմանապահներ չկան: «Վերջիններս տեղակայված են Սուխումում և իրենց տեղակայման վայրից դուրս չեն գալիս»,- ասաց Աբխազիայի ներքին գործերի նախարարը` վստահեցնելով, որ տեղի հայ բնակչության նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել, Աբխազիայում հայերին ոչինչ սպառնացել և չի սպառնում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am