Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին. Ելիսեյան պալատ

Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող 
խորհրդի ամենամյա ընթրիքին. Ելիսեյան պալատ

ՓԱՐԻԶ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, Օլանդի մասնակցությունն ընթրիքին ընդգրկված է այսօրվա նրա պաշտոնական օրակարգում:

Ընթրիքը տեղի կունենա Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Nouvelles d`Armenie-ի փոխանցմամբ, միջոցառումը Երևանի ժամանակով կմեկնարկի այսօր կեսգիշերին: Ընթրիքին կմասնակցեն նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Ակնկալվում է, որ այն իր ներկայությամբ կպատվի նաև աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:    

Այս ընթրիքով Ֆրանսիայում կմեկնարկեն «2015. Ցեղասպանության 100-ամյա տարելից» ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am