Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԽԽՎ-ի ղեկավարը կոչ Է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին՝ պահպանել զինադադարը

ԵԽԽՎ-ի ղեկավարը կոչ Է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին՝ պահպանել զինադադարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Անն Բրասերը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում իրադրությունը վատթարացել Է եւ կոչ Է արել հակամարտության կողմերին՝ պահպանել Մինսկի պայմանավորվածությունները:

«Իրադրությունը վատթարացել է»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ «բռնությունը հարցի լուծում չԷ»: 

«Իմ կարծիքով՝ ելնելով այն բանից, ինչ ես կարդացել եմ, եւ զեկույցից, որը ես կարող Էի ընթերցել, թվում Է՝ կան այն ապացույցների տարրերը, որոնց համաձայն՝ ռուսաստանցիներին օգնել են անջատականներին»,-հայտարարել Է Բրասերը Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում: Դրա հետ մեկտեղ նա չի ճշտել, թե հատկապես ինչ զեկույցի մասին Է խոսքը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ հանդիպում Է անցկացնելու Ուկրաինայում կտրուկ սրված իրադրությունը քննարկելու համար: Սպասվում է, որ նիստի ընթացքում, որն արդեն 29-րդը կդառնա Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր, հիմնական ուշադրությունը կդարձվի հունվարի 24-ի առավոտյան Մարիուպոլի բնակելի թաղամասերի գնդակոծման հետ կապված միջադեպին: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 30 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, եւս 95-ը վիրավորվել են:

ԵԱՀԿ-ի դիտորդների հաշվետվության համաձայն՝ Մարիուպոլի արեւելյան արվարձանների ուղղությամբ կրակ է բացվել հյուսիսարեւելյան եւ արեւելյան ուղղություններից՝ Օկտյաբր եւ Զայչենկո բնակավայրերից: Նախնական գնահատմամբ՝ կիրառվել են «Գրադ» եւ «Ուրագան» համալիրներ:

Կիեւը եւ աշխարհազորայինները գնդակոծման պատասխանատվությունը բարդել են միմյանց վրա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր էր հայտարարել, քաղաքի գնդակոծումը որակել է «ոչ թե պարզապես ահաբեկչական գործողություն», այլ «հանցագործություն մարդկության դեմ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am